Բարի օր Քաղաքականություն 

Արցախի նախագահական շենքի շուրջ՝ 300 մ շառավղով, ոչ մի արկ չի պայթել, մեկ ջարդած պատուհան այդ շենքի վրա չկար. հարց չի՞ առաջանում՝ ում էին խնայում. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

analitik.am

Ջաբրայիլից մինչև Շուշի ճանապարհին բնագիծ չի կառուցվել, խրամատ չի փորվել: Ես բացատրություն չունեմ, թե ինչու: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ եզրակացություն ունի պատերազմի ընթացքի վերաբերյալ:

«Այդ ընթացքում Վիտալի Բալասանյանը դիմեց վարչապետին, որ իրեն նշանակեն այդ ուղղության պատասխանատու, չնշանակեցին: Այս բոլորը երբ համադրում ես, տեսնում ես, որ կա՛մ եղել է ապուշության գագաթնակետ, կա՛մ դավաճանություն»,- ասաց նա:

Քոչարյանն ընդգծեց՝ դավաճանությունը տարբեր կերպ կարելի է մեկնաբանել. «Այս պարագայում եղել է մի թեզ, որը տարածված էր նաև այն ժամանակ, որ Ալիևը մինչև Շուշին չվերցնի, չի կանգնելու: Տպավորությունն այնպիսին էր, որ Շուշին վերցնելու ամբողջ մարշրուտը բացում էին, եթե չէին էլ բացում, չէին փակում: Մենք ունենք շատ հիմնավոր կասկածներ, որ այդտեղ եղել է միտումնավորություն»,- ասաց նա, ապա հայտարարեց. «Ստեփանակերտի նախագահական շենքի 300 մետր շառավղով ոչ մի արկ չի պայթել: Մեկ ջարդած պատուհան, մեկ ջարդած ապակի այդ շենքի վրա չկար այն ժամանակ, երբ Ստեփանակերտը դաժանորեն ռմբակոծվում, հրթիռակոծվում էր: Հարց չի՞ առաջանում՝ ում էին խնայում»:

 

Նույն շարքից