Բարի օր Գլխավոր Քաղաքականություն 

Ինչ կատարվում է Սյունիքում, տարածաշրջանում, ուղիղ սպառնալիք է մեր անվտանգությանը. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

analitik.am

«Այն, ինչ կատարվում է հատկապես Սյունիքում, տարածաշրջանում տարբեր դերակատարների կողմից հայտարարությունների առումով՝ ուղիղ սպառնալիք է մեր անվտանգությանը»,- Ազգային ժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ պայմանավորվել էին, որ բոլոր ջանքերը կգործադրեն անվտանգային հարցերով  հանդիպում կազմակերպելու համար, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել:

«Ինչ վերաբերում է  բովանդակային հարցադրումներին, ինքներդ եք այստեղ ասում, որ պետք չէ ամեն հարց հնչի հրապարակային, մեր թշնամին էլ է տեսնում: Շատ կարևոր է, որպեսզի բազմաթիվ հարցերի պատասխաններ ստանանք առանձին քննարկումների միջոցով: Հենց սա ենք ուզում, ոչ թե հրապարակային շոուի տարրեր պարունակող գործողություններ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ դիմելով իմքայլականներին:

Նա նշեց, որ խնդիրը պարզապես հարցադրումներ անելու մեջ չէ, քանի որ դրանց պատասխանելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը տարբեր ամբիոններից սկսում է անհիմն մեղադրանքներ հնչեցնել:

«Մենք ասում ենք՝ հարցն ըստ էության քննենք, ասում էիք՝ հարց ու պատասախանի ժամանակ տայիք այդ հարցերը: Դա ճիշտ չէ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Նույն շարքից