Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Ալիևի հայտարարություններին ՀՀ-ում պատասխանում են երկու նախագահները և մի շարք ընդդիմադիր պատգամավորներ, մնացածը «տանը չեն». Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

analitik.am

Նոյեմբերի 9-ի պայմանագրի մեջ շատ քիչ հայանպաստ կետեր կային. միակ կետը, որը կարելի էր համարել քիչ թե շատ հայանպաստ, գերիների վերադարձի կետն էր, որը չիրականացվեց, արդյունքում հայկական կողմը նորից ինչ-որ բան է առաջարկում, որպեսզի մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Նիկոլ Փաշինյանը այդ քարտեզները ուներ ի սկզբանե, վեց ամիս մեր հայրենակիցները տանջվեցին Բաքվում ու ընտրություններից առաջ, որպես նախընտրական քարոզ, բերեց մեր հայրենակիցներին։ Բոլորիս ցանկություն է, որ մեր հայրենակիցները վերադառնան այս դժոխքից, որովհետև, եթե Ալեն Սիմոնյանի համար մտացածին են ՄԻՊ զեկույցի տվյալները, ապա իրեն ասեմ, որ դա իրական մղձավանջ է»,- ասաց պատգամավորը։

Խոսելով իշխանությունների կողմից պարբերաբար քննարկվող Ապրիլյան պատերազմի արդյունքների մասին՝ Հայկ Մամիջանյանը նշեց.

«Երկրագնդի վրա կա երկու սուբյեկտ, որ գտնում են, ու Ապրիլյան պատերազմում Հայաստանը պարտվել է, դա Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններն են»։

Անդրադառնալով առաջիկայում կայանալիք Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպմանը՝ Մամիջանյանը ասաց. «Ապրիլի 23-ից հետո հակաղարաբաղյան շարժման պարագլխից ես ոչ մի լավ բան չեմ ակնկակում։ Ընդհանուր հռետորաբանության վերլուծությունը հուշում է, որ որևէ լավ բան այստեղից ակնկալել դժվար է։ Այս իբր բանակցողներր պետք է գոնե կարողանան բանակցել, որպեսզի Արցախի կարգավիճակի, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը պահպանվի Մինսկի խմբի ձևաչափում, որովհետև թշնամին այն փորձում է անընդհատ տեղափոխել այլ հարթակներ, որը ՀՀ տեսանկյունից դիվանագիտական ինքնասպանություն է»։

Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին ուղղված Ալիևի հայտարարություններին, պատգամավորը շեշտեց. «Տրամաբանական է, որ Ալիևը չի ցանկանա, որ ՀՀ-ում լինի իշխանափոխություն, որովհետև իր գործընկերները այստեղ են։ Ալիևի ռազմատենչ հայտարարություններին Հայաստանում պատասխանում են երկու նախագահները և մի շարք ընդդիմադիր պատգամավորներ, մնացածը «տանը չեն»։

Մամիջանյանի կարծիքով՝ փողոցային պայքարը հաջողություն չունեցավ, քանի որ իշխանությունների օրակարգը` գնալ արտահերթ ընտրությունների, դարձավ իրականություն։

«ՀՓՇ-ն գրանցել էր որոշակի հաջողություններ, և ես համոզված եմ, որ դավաճանների համար վախի մթնոլորտը հնարավոր է վերականգնել մեր երկրում»։

Մամիջանյանը չբացառեց, որ հնարավոր է նաև վայր դնեն մանդատները։

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից