Բարի օր Հասարակություն Քաղաքականություն 

ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը Գորիսում 1 մլրդ դրամ աջակցություն է տալիս. ինչու՞ չի կալանավորվում. Վահե Հակոբյան (տեսանյութ)

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահը, «փայ մտնել» ասելով, ակնարկում էր այն, որ ԶՊՄԿ-ում 15%-ը ղեկավարում է վարչապետի աշխատակազմը ու այստեղ, պարոնայք Պապոյանները, Ալեքսանյանները իրենք իրենց են հակասում, որ ասում են՝ դա ժողովրդին է։ Ինչո՞վ է դա ժողովրդինը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

«Իմ եղբայրը այնտեղ ներկայացված է, այդ առումով ես հակառակ շահագրգռվածությունը պետք է ունենամ, բայց որպես ոլորտից հասկացող մարդ՝ սա ինձ համար ծայրահեղ անհասկանալի գործարք է: Խոստանում եմ, կգա ժամանակը, և ես ամեն ինչի մասին կխոսեմ»,- ասաց Հակոբյանը:

Խոսելով ընդդիմության կողմից հայտարարված փողոցային պայքարը վերսկսելու մասին՝ Հակոբյանը նշեց. «Մենք երբեք չենք հրաժարվել փողոցից, մենք ամեն հնարավոր ճանապարհով գնալու ենք, որ այս իշխանություններին վռնդենք մեր կյանքից»։

Հակոբյանը նշեց, որ այս պահին գորիսեցի ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը Գորիսում և հարակից գյուղերում առաջարկում է 1 մլրդ դրամի աջակցություն ՏԻՄ ընտրություններից առաջ։

«Բա ինչու՞ հենց հիմա չի կալանավորվում Արմեն Խաչատրյանը։ Այս դեպքում ո՞րն է հանցակազմը Առուշ Առուշանյանի դեպքում։ Դեռ նա եղել է քաղաքապետ, իսկ որպես ո՞վ է հանդես գալիս Արմեն Խաչատրյանը։ ԱԺ ընտրությունների ժամանակ ևս կես մլրդ դրամ գնացել է Սյունիքի զարգացման հիմնադրամ ու անհասկանալի պատճառներով չկա այդ գումարը, դրա պատասխանը ևս դեռ չեն տվել։ Այս հարցերի պատասխանը գլխավոր դատախազը պետք է տա»,- ասաց Վահե Հակոբյանը։

 

Նույն շարքից