Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Աժ-ն ընդունեց օրենքները

analitik.am

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Պատգամավորները նաև առաջին ընթերցմամբ ընդունեցին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ու կից ներկայացված նախագծերի փաթեթները:

Ազգային ժողովը գնաց ընդմիջման: Նիստը կշարունակվի 16:30-ին՝ կառավարության հետ հարցուպատասխանով:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից