Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Ի՞նչ ծավալի ներդրում է արվել Շուշիում, ի՞նչ ծավալի ներդրում՝ Բադեն-Բադենում, հետևաբար, ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ արել. Փաշինյան (տեսանյութ)

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում չկարողացավ բացատրել, թե ինչ է նկատի ունեցել ասելով, որ վերջին 30 տարում Շուշիում բնակելի շենքեր չեն կառուցվել։

«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց, թե արդյոք պատերազմից հետո եղե՞լ է Շուշիում և եթե շրջել է, արդյոք չի՞ նկատել այն բոլոր շինությունները, որոնք այնտեղ առկա են՝ թվարկելով մի շարք շինությունների մասին։

«Այն, ինչ տեսնելու էր, ես տեսել եմ, բնականաբար։ Այն, ինչ ասել եմ, բնականաբար, այդ ամենը որևէ կասկածի տակ դրվել չի կարող»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը շարունակեց՝ հոխորտալով, թե կարելի է հաշվել, օրինակ՝ ինչ ծավալների ներդրումներ են արվել Շուշիում և ինչ ծավալի ներդրումներ են արվել Բադեն-Բադենում։

«Հլը տեսնենք էդ ներդրումներն իրար հետ ընդհանրապես համեմատության եզր ունե՞ն։ Այսինքն՝ ի՞նչ եք ենթադրում այդ հարցապնդումներով։ Այն, ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ հայտարարել»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, Լիտվա պաշտոնական այցի շրջանակում երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել էր հետևյալը. «Շուշիի մասին այդքան խոսում են, 30 տարվա ընթացքում Շուշիում քանի՞ բնակելի շենք է կառուցվել, ոչ մի: Ինչի՞ չի կառուցվել, փող չեն ունեցե՞լ: Վստահ չեն եղել, որ մնալու է, ակնհայտ է պատասխանը»։

 

Նույն շարքից