Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Ձեր կառավարությունում կա՞ գոնե մեկը, որը կարող է խոսել ոչ թե Բադեն-Բադենի, այլ մեր հայրենիքի օկուպացիայի մասին. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

analitik.am

Լավ կլիներ, որ էն ճառագիրը, որը Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական հանդուգն տեքստերն է գրում, և էն ճառագիրը, որ միջազգային տեքստերն է գրում, տեղերով փոխվեին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը՝ հարցապնդում անելով, թե ինչու միջազգային ատյաններում այս կառավարության որևէ անդամ չի հիշատակում այն մասին, որ Արցախի տարածքներն օկուպացվեն են Ադրբեջանի կողմից։

«Բավական անատամ են միջազգային հարթակներում ելույթները և շատ հանդուգն և ոչ հարիր՝ մեր դեմ ուղղվածները»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

Մամիջանյանը հարց ուղղեց կառավարությանը՝ նշելով, թե կառավարության կազմում կա՞ գոնե մի հոգի, որը կարող է ԱԺ ամբիոնից խոսել ոչ թե Բադեն-Բադենի, այլ մեր հայրենիքի օկուպացիայի մասին:

 

Նույն շարքից