Բարի օր Գլխավոր Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Արցախը կլինի՞ Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ. Փաշինյանը հարցին չպատասխանեց (տեսանյութ)

analitik.am

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պնդեց, որպեսզի Փաշինյանն ամբիոնից արձանագրի, որ Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում լինել չի կարող։ Պատգամավորի հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը կրկին մեղադրեց նախկիններին՝ նշելով, թե բանակցային ամբողջ գործընթացը եղել է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ, և թե ԼՂ-ն դուրս է թողնվել բանակցային սեղանից։

Պատգամավորը մեկ անգամ էլ պնդեց հստակ արտահայտել Արցախի կարգավիճակի մասին Կառավարության դիրքրոշումը, ինչին Փաշինյանը կրկին ոչ միանշանակ պատասխան տվեց.

«Հենց դրա համար ես ասել եմ՝ սկսում ենք զրոյական կետից։ Ասել եմ՝ եկեք պարզաբանենք Մադիրդյան սկզբուքնները ի՞նչ են նշանակում։ Արդյո՞ք այդ սկզբուքններով կա ուղի, որով ԼՂ-ն կարող է ստանալ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս։ Մեր այսօրվա դիրքոշումները կառավարության ծրագրում հստակ գրված է՝ ԼՂ կարգավիճակի և ինքնորոշման հարցը։ ՀՀ դիրորոշումը այն է, որ մենք պետք է այդ հարցում առավելագույնս անի՝ ԼՂ ժողովրդի իրավունքները պաշտպանելուա համար։ Այդ գործընթացում մենք սահմանափակված ենք այն փաստաթղերով ու գործողություններով, որը ձեր քաղաքական ուժի ղեկավարի քվեարկությամբ ընդունվել է ՀՀ կողմից որպես միջազգային հարաբերությունների ընդունելի կանոն։ Մենք սահմանափակված ենք ու կփորձենք ամեն ինչ անել, որ դրանք հաղթահարենք»։

 

Նույն շարքից