Հասարակություն Պատահարներ 

Տավուշում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու ՎԱԶ-2121-ը. կան վիրավորներ

analitik.am

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ապրիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 7-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Այդ օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Կողբ-Բերդավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Տավուշի մարզի բնակիչներ, 53-ամյա Նորիկ Մաճկալյանի վարած` Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության Mercedes մակնիշի և 58-ամյա Մեխակ Հարությունյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Մ. Հարությունյանն ու նրա ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, Հեղինե Ղումաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Նույն շարքից