Մամուլի տեսություն 

Այդպես էլ որևէ ապացույց չի ներկայացվում. «Փաստ»

analitik.am

 

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մի քանի օր առաջ հերթական անգամ հայտարարել է, որ իր որդին 44-օրյա պատերազմի ընթացքում ստացել է բեկորային վիրավորում՝ ձեռքերի մեջ բեկորներ են եղել: Սակայն այդպես էլ չի ներկայացվում որևէ ապացույց նշվածի մասին, բացի Քոչարյանի հայտարարություններից:

Մեր տեղեկություններով, Ա. Քոչարյանի որդին մարտկոցի կազմում իսկապես գտնվել է Արցախում, սակայն իր պարտադիր զինվորական ծառայությունը պատերազմի ժամանակ անցկացրել է Հայկազովի ռեզերվային բրիգադում, որը տեղակայված է եղել Շուշիի մատույցներում, իսկ թշնամու՝ Շուշիին մոտենալուց հետո տեղափոխվել է Ստեփանակերտի ռազմական ոստիկանություն, որտեղ մնացել է մինչև պատերազմի ավարտը:

Ի դեպ, դրանից հետո Վազգեն Քոչարյանին ուղարկել են Դիլիջանի զորամաս: Ճիշտ կլինի, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հազարավոր խեղված ճակատագրերի ֆոնին կա՛մ չշահարկի իր որդու անունը, կա՛մ էլ հիմնավոր ապացույցներ ներկայացնի որդու վիրավորվելու հետ կապված։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նույն շարքից