Եղանակային փոփոխություններով պայմանավորված` COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում կատարվել են փոփոխություններ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, նշելով, որ Երևանում և մարզերում շարժական կայանները տեղադրված են հետևյալ հասցեներում.
Երևան
Հյուսիսային պողոտա` 12:00-16:30
ԵՊՀ` 11:30-15:30
«Ռոսիա մոլ»` 16:00-20:00
«Մալիբու»-ի հարակից տարածք` 13:00-17:00
Վերնիսաժ` «Վարդանանց» ԲԿ-ի տարածք` 13:00-18:00
Կասկադ համալիր` 14:00-18:00
Մարզեր
Լոռու մարզ, Վանաձոր` 10:00 -17:00
Շիրակի մարզ, Գյումրի` 10:00-15:30: