Հասարակություն 

Պահանջում են, որ մարդն իր իսկ աշխատասենյակում մենակ նստած դիմակ կրի, հակառակ պարագայում տուգանք` 30-40 հազար դրամ. «Իրավունք»

analitik.am

«Չար լեզուներն ասուն են, որ իշխանությունն անցել է իսկական տեռորի: Ուրբաթ առավոտվանից տեսչական մարմինների աշխատակիցները, երեք-չորս ոստիկանների ուղեկցությամբ, մտնում են գրասենյակներ և ամենաաննշան առիթը օգտագործում՝ մարդկանց տուգանելու համար:

Մասնավորապես, մեզ դիմած քաղաքացին փաստում է, որ պահանջում են, որ մարդն իր իսկ աշխատասենյակում մենակ նստած դիմակ կրի, հակառակ պարագայում տուգանք` 30-40 հազար դրամ: Մեր խմբագրություն ահազանգած քաղաքացիները փաստում են, որ զուտ ոստիկանների ներկայությունը արդեն իսկ ավելորդ խուճապի առիթ է տալիս:

Տպավորություն է, որ կառավարությունը ոչ թե կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում, այլ կոնկրետ խնդիր է դրված` լցնել բյուջեն ցանկացած գնով:

Մենք փորձեցինք Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկանալ, թե ինչ լիազորությունների շրջանակներում են ոստիկանները տեսչական մարմնի աշխատակիցների հետ այցելում գրասենյակներ: Սակայն ոստիկանները մեզ ուղորդեցին դեպի տեսչական մարմին՝ ասելով, որ նրանք կպատասխանեն: Կփորձենք այդ բացատրությունը ստանալ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից