Հասարակություն 

Չպատվաստված ու թեստ չհանձնած աշխատողները կզրկվեն արձակուրդից և ստաժից

analitik.am

Հայաստանում աշխատող քաղաքացիները կարող են կորցնել ամենամյա ստաժն ու արձակուրդը, եթե չպատվաստվեն կորոնավիրուսի դեմ կամ ՊՇՌ թեստ չհանձնեն աշխատանքի ներկայանալիս,-այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։

 

Նախարարի տեղակալն անդրադարձավ աշխատանային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագծին, ըստ որի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրի կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի բացակայության պատճառով գործատուն իրավունք է ստանում չթույլատրել աշխատողին անցնել աշխատանքի, չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ։

 

«30 օր աշխատանքի չներկայանալու պարագայում գործատուն իրավունք է ստանալու լուծել աշխատանքային պայմանագիրը։ Պայմանագիրը կարող է լուծվել նաև, եթե աշխատողի բացակայությունները 1 տարվա ընթացքում կազմում են 50 և ավելի օր»։

Նախարարի տեղակալը նշեց նաև, թե առաջարկվող նախագծով ինչ այլ դժվարություններ կառաջանան աշխատողների համար։

«Ի՞նչ է կորցնում աշխատողը։ Այդ ժամանակահատվածը չի կուտակվելու ամենամյա արձակուրդ և դա չի համարվելու ստաժ»,- ասաց նախարարի տեղակալը

Նույն շարքից