Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է անցկացրել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է անցկացրել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ, ովքեր մասնակցել են ավելի վաղ Մոսկվայում կայացած նիստին, հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն:

Հետախուզական գործունեության վերաբերյալ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները:

Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ երկրներում անվտանգության և կայունության ապահովման ոլորտում հատուկ ծառայությունների փոխգործակցության արդիական հարցերը՝ մեր պետությունների վրա կոլեկտիվ Արևմուտքի ապակառուցողական ազդեցության և դրսից «ժողովրդավարություն» բռնի կերպով արմատավորելու փորձերի համատեքստում:

Հատուկ գերատեսչությունների ղեկավարները հանգել են այն միասնական կարծիքին, որ այդ գործընթացներն ուղղված են ԱՊՀ երկրներում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը, և համակարգված ու նպատակասլաց բնույթ են կրում: Դրանում ներգրավված ոչ կառավարական և միջազգային կազմակերպությունների համակարգողները արևմտյան հատուկ ծառայություններն են: Այս առումով պայմանավորվել են այդ գործընթացներին հակազդելու համատեղ ջանքերի ակտիվացման անհրաժեշտության մասին, ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են նաև համաձայնեցնել Աֆղանստանից եկող սպառնալիքների տեղայնացման և ահաբեկչության տարածման ու հարևան երկրներ փախստականների ներթափանցման հետ կապված արձագանքման և փոխգործակցության մեխանիզմների շուրջ:

Հանդիպման ավարտին ընդունված հուշագրում նշվել է համագործակցության ձևերն ու ուղղություններն ընդլայնելու, ինչպես նաև ԱՊՀ պետությունների անվտանգությունն ապահովելու գործում փոխգործակցությունն ամրապնդելու գործընկեր հատուկ ծառայությունների մտադրությունը:

Նույն շարքից