Հասարակություն 

Ինչքա՞ն Կկալ է պետք օգտագործել մեկ օրվա ընթացքում․Մանրամասնում է դիետոլոգը

analitik.am

Ռուս դիետոլոգ Մարինա Մակիշան «Москве 24» -ին հայտնել է, թե ինչ քանակությամբ Կկալ պետք է օգտագործի միջին վիճակագրական մարդը մեկ օրվա ընթացքում։

Մասնագետի կարծիքով, կալորիականությունը պետք է հաշվարկել՝ հաշվի առնելով մարդու քաշը։ Մակիշան խորհուրդ է տալիս օգտագործել 25-30 Կկալ մի կիլոլգրամ քաշի համար։

«Բացարձակ թվերով ստացվում է օրական մոտ 1800-2000 Կկալ կանանց դեպքում և մինչև 2500 Կկալ՝ տղամարդկանց դեպքում  »,- ասել է բժիշկը։

Նա նաև նշել է, որ կալորիականությունը հաշվելիս պետք է հաշվի առնվի մարդու վարած կենսակերպն՝ ինչքան ակտիվ է մարդն, այնքան ավելի շատ կալորիաների կարիք ունի։

Դիետոլոգը նաև խորհուրդ է տալիս օգտագործել ավոկադո, քանի որ այն 80 տոկոսով բաղկացած է օգտակար յուղերից, որոնք բարելավում են սրտանոթային համակարգի աշխատանքն, ինչպես նաև իջեցնում խոլեստերինի մակարդակը։

 

Նույն շարքից