Հասարակություն 

Փորձագետները հորդորում են դիմակ կրել նաև փողոցում

analitik.am

Հնդկաստանի փորձագետները հայտնել են, որ փողոցում հազալու դեպքում քամին կարող է նպաստել կորոնավիրուսի տարածմանը, քանի որ վիրուսի մասնիկները կարող են քամու միջոցով հայտնվել սկզբնական վարակի աղբյուրից բավականին հեռու վայրերում։ Տարածման այս եղանակը կանխելու նպատակով փորձագետները խորհուրդ են տալիս փողոցում նույնպես դիմակ կրել։ Այս մասին նշվում է   Physics of Fluids ամսագրում տպագրված հոդվածում։

Փորձագետներն ուոսումնասիրություն են անցկացրել և պարզել, որ սովորական պայմաններում հազի շիթը 0,5 վարկյանում կարող է հաղթահարել 1,1 մետր, սակայն մի փոքր քամու դեպքում նույն տարածություն այն հաղթահարում է 0,33 վարկյանում։ Ավելի ուժեղ քամու պարագայում վիրուսի մասնիկները կարճ ժամանակահատվածում հաղթահարում են շատ ավելի մեծ տարածություն՝ նպաստելով կորոնավիրուսի տարածմանը։

Հաշվի առնելով ուսումնասիրությոն արդյունքները՝ փորձագետները հորդորում են դիմակ կրել փողոցում՝ առավել ևս քամու ժամանակ։

Նույն շարքից