Լրահոս Մամուլի տեսություն 

«Փաստ». Ինչո՞ւ է կարևոր ընդդիմության հաղթանակը. «Հայրենիքի» իրական շանսը

analitik.am

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում սպասվող ՏԻՄ այս ընտրությունները գործող իշխանությունը փաստացի դիտարկում է ԱԺ արտահերթ ընտրությունների տրամաբանության մեջ, այսինքն՝ նաև տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու համատեքստում: Այս ճանապարհին Փաշինյանի իշխանությունը շարունակում է նույն գործելաոճը՝ գեներացնելով ատելության խոսքը, տանելով թշնամանքի քարոզչություն։

Մենք մեկ անգամ չէ, որ արձանագրել ենք՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է հերթով «գրավել» պետական բոլոր ինստիտուտները՝ կառավարություն, խորհրդարան, դատարաններ, իսկ հիմա եկել է ՏԻՄ-երը մոնոպոլացնելու փուլը։ Շատերի համոզմամբ, սա նոր մարտահրավեր է ժողովրդավարությանը, որը համարժեք գործողություններ, հակազդեցություն է ենթադրում ընդդիմության կողմից։ Առաջիկա ընտրությունները կարող են դառնալ քաղաքական նոր համատեքստի ձևավորման, նոր գաղափարների ու մոդելների գեներացիայի հիմք։ Օրինակ՝ Դիլիջան խոշորացված համայնքում հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում «Հայրենիք» կուսակցությունը, մեր տեղեկություններով, բավականին գրագետ ու թիրախային քարոզարշավ է անցկացրել։

Մեկ համայնքում ընդդիմության հաղթանակը կարող է էապես փոխել իրավիճակը երկրում, մասնավորաբար հասարակության մոտ հավատ ծնել փոփոխությունների նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից