Հասարակություն 

Սղնախի գերեզմանատան վրայով ադրբեջանցիները ճանապարհ են կառուցել

analitik.am

Ես ընդհանրապես չեմ ուզում, որ որևէ մեկն այստեղ փորձի մեղավորներ փնտրել, հատկապես նրանք, որոնց քիմքին մոտ չի եղել 44-օրյա պատերազմը և չփորձենք այստեղ խոսել արժեքներ նվիրելու մասին, ԱԺ-ում Արցախի օկուպացված տարածքներում հայկական պահպանություն թեմայով քննարկման ժամանակ ասաց Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ինչու չհասցրինք դատարկել Շուշիի և մյուս թանգարանները։

«Այո՛, եղել է թերացում, եղել է խուճապ, ոչ ճիշտ լրատվություն, որի հետ էր կապված նաև Շուշիի արժեքների չտարհանելը։ Փոխարենը՝ Շուշիի թանգարանների ՊՈԱԿ-ի տնօրենը խնամքով փաթեթավորել և ռմբապաստարաններում տեղավորել էր ամենաարժեքավոր ցուցանմուշները։ Բայց հոկտոմբերի 30-ին, երբ արդեն մտածել ենք, որ իրական վտանգ կա, արդեն շատ խիստ վտանգավոր է եղել այնտեղ մարդ ուղարկելը։ Մենք կարող էինք ունենալ մարդկային զոհեր։ Խիստ վտանգավոր պայմաններում են տարհանվել գորգերը», - ասաց նախարարը։

Նա ասաց, թե այսօր մոտ 2000 օկուպացված հուշարձան կա. 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 52 ամրոց, 536 խաչքար, 617 հազար գիրք-գրականություն։

Նախարարն ասաց, թե ռուս խաղաղապահների միջոցով փորձել են բարտեր իրականացնել. ադրբեջանցիներին տալ արցախյան առաջին պատերազմից Արցախում պահվող ադրբեջանցի նկարիչների ստեղծագործությունները, փոխարենը վերցնել հայկական արժեքավոր իրերը.

«Մարդիկ չեն գնահատում իրենց մշակույթը, նրանք չեն համաձայնել այդ բարտերին»։

Ի թիվս մի շարք ավերված հուշարձանների և եկեղեցիների, նախարարն ասաց, որ ադրբեջանցիներն ավիրել են նաև Սղնախի գերեզմանատունը.

«Գերեզմանատան վրայով ճանապարհ են կառուցել։ Մենք ապրում ենք խիստ ծանր ժամանակներ, կարելի է ասել՝ մենք ողբերգության միջով ամեն օր անցնում ենք», - ասաց Լուսինե Ղարախանյանը։

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button

Նույն շարքից