Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի վարակվածության դեպքերը ՌԴ-ում ռեկորդային աճ են գրանցել

analitik.am

Հոկտեմբերի 14-ին Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի վարակակիրների ռեկորդային դեպք՝ 31 299 վարակակիր, մեկ օրվա ընթացքում մահացել է  986 մարդ։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։

Մոսկվայում վարակվածության դեպքերն ավելացել են ավելի քան 50 տոկոսով՝ կազմելով 6712 դեպք։ Առողջապահության նախարարությունը խնդրել է տարեց բժիշկներին, ովքեր մեկուսացած են կամ նույնիսկ կենսաթոշակային տարիքում, պատվաստվել և վերադառնալ աշխատանքի։

Նույն շարքից