Հասարակություն 

Դատական համակարգում այսքան մեծ գահավիժում երբեք չի եղել.Ռուբեն Մելիքյան

analitik.am

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ, Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը մեթոդական մի սխալ է նկատել, երբ խոսում են դատական համակարգում առկա իրավիճակի մասին։

«Մենք շատ հաճախ ենք ասում, որ նման վատ վիճակ երբեք չի եղել։ Եղել է։ Բայց մի ուրիշ բան չի եղել, այսքան մեծ գահավիժում երբեք չի եղել»,- հայտարարեց նա Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

Նրա խոսքով, չի կարելի պնդել, որ օրինակ, 90-ականներին Հայաստանի դատական համակարգն ավելի լավն էր, քան այսօր։

«Այդպես, չէ, բայց մենք ունեցանք շատ դինամիկ զարգացում։ Օրինակ, էլեկտրոնային մակագրման համակարգն ամբողջությամբ փոխեց այնտեղ առկա տրամաբանությունը, որակական փոփոխություն բերեք»,- ասաց նա։

Ռուբեն Մելիքյանը հիշեց՝ նախկինում անձը նշանակվում էր դատարանի նախագահ ու ցմահ մնում այդ պաշտոնին, մինչդեռ 2015-ի սահմանադրական փոփոխությունների ամենահիմնարար դրույթներից մեկն այն է, որ դատարանի նախագահ նշանակվում են 3 տարի ժամկետով ու այլևs չեն կարող լինել դատարանի նախագահ։

«Սա արվեց այն բանի համար, որ դատավոր-դատարանի նախագահ հարաբերությունները չլինեն ենթակայի հարաբերություններ, դրա տարրերից մեկն էլ էլեկտրոնային մակագրման համակարգի ներդրումն էր»,- ասաց բանախոսը։

Նույն շարքից