Քաղաքականություն 

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հանդիպմանը քննարկվել են ընդդիմության նկատմամբ

analitik.am

Հոկտեմբերի 14-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Այս մասին հայտնում են «Պատիվ ունեմ» դաշինքի մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգային, ներքաղաքական, ինչպես նաև օրակարգային կարևոր այլ հարցեր։ Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին՝ պատգամավորները դեսպանի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանում մինչ օրս պահվող գերիների վերադարձի, Ադրբեջանի կողմից իրականացված և իրականացվող ռազմական հանցագործությունների, Ալիևի ագրեսիվ հռետորաբանության և ԼՂ հակամարտությունը բանակցային գործընթաց վերադարձնելու կարևորության վրա։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում ընդդիմության նկատմամբ իրականացվող ճնշումները, շինծու քրեական գործերով հետապնդումները և քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու հակաժողովրդավարական ամենատարբեր եղանակները:

Նույն շարքից