Քաղաքականություն 

Հայկ Ալումյանը բացարկի միջնոդություն ներկայացրեց դատավոր Նարինե Հովակիմյանին

analitik.am

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով դատական նիստը, նախագահող դատավորը, հիշեցնենք,  Նարինե Հովակիմյանն է։

Չնայած դատավարության մասնակիցներից մի քանիսի բացակայությանը, դատարանը շարունակեց նիստը, քանի որ նիստի տեղի ու ժամանակի  մասին պատճաշ ծանուցվել են բոլորը։
Դատավորւ տեղեկացրեց, որ դատախազ Բաղդասարյանը դատարանին ներկայացրել է միջնորդություն՝ կասեցնելու Վերաքննիչ դատարանում գործի քննությունը ՍԴ դիմելու կապակցությամբ։ Դատավորի հարցին ի պատասխան դատախազը հայտնեց, որ միջնորդությունը պաշտպաններին չի ուղարկվել։

Մյուս միջնորդությունը ստացվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի կողմից, որով բացարկ է հայտնում դատավոր Նարինե Հովակիմյանին։
Դատավորը տեղեկացրեց, որ ընթացակարգերի համաձայն նախ պետք է լսեն ինքնաբացարկի միջնորդությունը։

«Վերաքննիչ բողոքի քննությունը սկսկելուց հետո ի հայտ է եկել հանգամանք, որը հիմք է դատավոր Նարինե Հովակիմյանին ինքնաբացարկ հայտնելու համար»,-մասնավորապես ասաց Հայկ Ալումյանը։

Նա հիշեցրեց, որ գործը վերաբերում է մարտի 1-ի իրադարաձություններին, իսկ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը  հանդիսանում է դրանց ակտիվ մասնակիցը, հանդես է եկել ՀՀ երկորրդ նախագահին ու այդ ժամանակվա իշխանություններին ընդդիմադիր, հանդես է եկել նրա հրաժարականի պահանջով, նույնիսկ այս գործի քննության ընթացքում հանդես է եկել հրապարակային ելույներով, որոնք հակասել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիրքորոշումներին։

Ալումյանը Ջհանգիրյանի մի քանի հայտարարություններ ընթերցեց։
Պաշտպանը գտնում է, որ դատավոր Հովակիմյանը չի կարող համարվել անկախ և անկողմնակալ դատավոր, իսկ նրա մասնակցությամբ դատավարությունը չի կարող արդար համարվել։

Ալումյանը նշեց, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կողմերից մեկն է եղել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ Եվ հենց այն ժամանակ, երբ գործը քննվում է վերաքննիչ դատարանում, նա միջնորդել է, որպեսզի նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը պարգևատրվի շքանշանով։

«Մի մարդ, ով ի սկզբանե՝ մարտի 1-ից սկսած, այս գործով ունի կտրուկ դիրքորոշում, որը հակասում է Ռ․ Քոչարյանի դիրքորոշմանը, Ձեզ ներկայացնում է պարգևատրման, և Դուք պարգևատրվում եք։ Սա ցանկացածի մոտ կասկած է առաջացնելու Ձեր անկողմնակալության վերաբերյալ։ Ակնհայտ է, որ Դուք չեք կարող մասնակցել սույն գործով դատավարությանը», - ասաց Ալումյանը։

Դատավոր Հովակիմյանը հայտնեց, որ մինչ այս պահը տեղեկացված չէ եղել, որ պարգևատրվել է Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ։   Պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Կարեն Մեժլումյանը միացան միջնորդությանը։

Հիշեցնենք, որ Քրեական օրենսգքրի 300.1 հոդվածը ճանաչվել էր հակասահմանադրական, և այդ հիմքով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։

Նույն շարքից