Ռազմական Քաղաքականություն 

Արշակ Կարապետյանը ընդունել է ՉԺՀ դեսպանության ռազմական կցորդին

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունին:Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ- ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքն ու հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել երկու պետությունների պաշպանության նախարարությունների միջև ներկայիս փոխգործակցության մակարդակը:

Նույն շարքից