Հասարակություն 

ԱՆ-ի պարզաբանումը զավեշտ է ու խայտառակություն. Ռոբերտ Հայրապետյան

analitik.am

Արդարադատության նախարարության պարզաբանումը, թե ինչու պաշտոնյաներին չեն պարտադրում պատվաստվել,  զավեշտ է ու խայտառակություն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, «Դեպի բռնապետություն․Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Նա ժպտալով կարդաց դրա հետ կապված արդարադատության պարզաբանումը, որտեղ նշվում է, որ վարչապետը՝ նշանակվելով սահմանադրական գործընթացների արդյունքում, ըստ էության, չունի այնպիսի վերադաս մարմին, որը վերջինիս կազատի կամ կնշանակի այդ պաշտոնին, հետևաբար, նույնիսկ ցանկության դեպքում էլ հնարավոր չի լինի վերջիններիս այդ հիմքով ազատել աշխատանքից:

 

«Ես մասնագիտական արժանապատվության խնդիր կտեսնեմ, եթե սա մեկնաբանեմ: Սա խայտառակություն է եւ սա պարզաբանել է արդարադատության նախարարությունը: Ես ավելի լավ է անդրադառնամ իրենց մյուս խայտառակություններին, թե չէ, չեմ կարող ծիծաղս զսպել, եթե շարունակկեմ կարդալ»,-ասաց Հայրապետյանը:

Նա անդրադարձավ նախօրեին տարածված տեղեկությանը, որ 6 բուժաշխատող ձերբակալվել է, քանի որ թվով 700 կեղծ պատվաստման սերտիֆիկատներ են բաժանել քաղաքացիներին. «Ես ուզում եմ հիմա այդ բժիշկներին հայտարարել, որ ՀՀ իրավապահ մարմիններն իրենց դիտարկում են որպես պետական պշաշտոնատար անձինք: Որովհետեւ այն հոդվածը, որով փորձում են դատել այդ անձնանք, սուբյեկտները պետական պաշտոնատար անձինք են: Ես նրանց հորդորում եմ պետությունից պահանջել պետական պաշտոնատար անձանց հասանելիք բոլոր խրախուսանքի միջոցները՝ սկսած սոցփաթեթից»,-ասաց նա:

 

Նույն շարքից