Իրավական 

Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

analitik.am

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ազատ չի արձակվի. Վերաքննիչ դատարանը, դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժել է պաշտպանական կողմի բողոքը։ Այս մասին տեղեկացնում է  NEWS.am-ը՝ հղում անելով  Տոնոյանի պաշտպանական խմբի անդամ Ավետիք Կարապետյանին:

Փաստաբանը հայտնեց, որ դատարանի որոշմանը դեռ չեն ծանոթացել, բայց, ամենայն հավանականությամբ, բողոքարկելու են որոշումը:

Նշենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու համար:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից