Հասարակություն 

Բժիշկները խորհուրդ են տվել Անգլիայի թագուհուն հրաժարվել ալկոհոլի օգտագործումից

analitik.am

Բժիշկները խորհուրդ են տվել Անգլիայի թագուհի Ելիզավետա 2-րդին հրաժարվել պարբերաբար ալկոհոլ օգտագործելուց, ինչպես նաև դադարեցնել ալկոհոլային խմիչքների օգտագործումը միջոցառումների ժամանակ, որպեսզի առողջությունը պահպանի 2022-ին պլատինե հոբելյանը տոնելու համար: Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը:

Նշվում է, որ պալատին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ,  թագուհուն շատ լուրջ է վերաբերվել բժիշկների խորհրդին և ամբողջովին հրաժարվել է ալկոհոլի օգտագործումից, վերջինս հրաժարվել է նույնիսկ իր ամենասիրելի մարտինիով կոկտեյլներից և խմում է միայն ջուր:

Նշենք, որ Անգլիայի թագուհին իր 95 տարեկան հասակում շարունակում է ակտիվ ճամփորդել և մասնակցել տոնակատարություններին:

Նույն շարքից