Հասարակություն 

ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորել է Հայ մամուլի օրվա կապակցությամբ

analitik.am

ԶԼՄ հարգելի՛ ներկայացուցիչներ,

Սիրով շնորհավորում եմ բոլորիդ Հայ մամուլի օրվա կապակցությամբ:

Պետական պաշտոնյաների վերաբերմունքը ձեր աշխատանքի նկատմամբ որոշվում է ոչ թե խոսքով, այլ նրանով, թե ինչ աստիճան են իրական գործով ապահովում ձեր անխոչընդոտ աշխատանքն ու հարգանքը լրագրողական պրոֆեսիոնալ գործի նկատմամբ: Ի վերջո, այս կերպ է զարգացվում այլակարծությունը:

Աշխատանք, որը լի է փորձություններով ու դժվարություններով. տեղեկություններ հայթայթելու ճանապարհին ձեր աշխատանքը չունի ո՛չ ժամային սահմանափակում, ո՛չ եղանակային պայմաններն է հաշվի առնում, ո՛չ էլ անհամաչափ վարձատրությունը: Չի կարելի մոռանալ ձեր անգնահատելի աշխատանքը պատերազմի ժամանակ՝ ադրբեջանական ռմբակոծությունների ու թիրախային հարձակումների պայմաններում:

Իսկապես, պրոֆեսիոնալ ու էթիկայի նորմերով առաջնորդվող լրագրողը բարձր արժեք է ամուր պետության, զարգացած ժողովրդավարության համար, քանի որ իր քննադատական խոսքով ու փաստերի ճիշտ շարադրմամբ կարող է հօգուտ հասարակության փոխել որոշումներ կայացնողների մոտեցումները, ապահովել քաղաքացու վերահսկողությունը պաշտոնյաների նկատմամբ:

Իզուր չէ, որ հենց ձեզ է պատկանում չորրորդ իշխանությունը, որը վերահսկողության տակ է պահում իշխանության մյուս բոլոր ճյուղերը:

Շարունակե՛ք ձեր գրիչը ծառայեցնել մեր երկրի հզորացմանը:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից