Հասարակություն 

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին

analitik.am

Հոկտեմբերի 16-ին, ժամը 14։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 57-ամյա Յուրիկ Թորոսյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 46 կմ հատվածում՝ դեպի Հրազդան քաղաք տանող գոտում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Սևանի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 

Նույն շարքից