Գլխավոր Հասարակություն 

Կրակոցներ Երևանում. Դավիթաշենում գործող «Գեյմզոն» խաղասրահի դիմաց հնչել են կրակոցներ

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեություններ են ստացվել, որ Դավիթաշեն  4-րդ թաղամասում կրակոցներ են հնչել:

Մինչ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքների ծառայողները պարզում էին դեպքի հանգամանքները, պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Դավիթաշեն  4-րդ թաղամասում գորոծող «Գեյմզոն» խաղասարհի դիմաց հայտնաբերել են Mercedes մակնիշի  ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր:

Նույն շարքից