Հասարակություն 

Խոշոր ավտովթար Երևանում. 24–ամյա վարորդը Mercedes-ով Նորագավիթի «գաի պոստի» մոտ մխրճվել է ավտոքարշակի մեջ. կա վիրավոր

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում  24-ամյա Ավագ Սահակյանը իր վարած  Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բսխվել ժողովրդին  հայտնի Նորագավիթում չգործող ճանապարհային ոստիկանության հենակետի դիմաց  Ford Transit  մակնիշի ավտոմեքենայի կայանված քարշակին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվ է գործել Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի  կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի վարորդի և քարշակի սեփականատիրոջ ամբողջայկան տվյալները: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Նույն շարքից