Բարի օր Հասարակություն Քաղաքականություն 

Աննախադեպ ցածր մասնակցություն Գյումրիում, 11:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 3, 92 տոկոսը

analitik.am

Շիրակի մարզում 11:00-ի դրությամբ շատ ցածր մասնակցություն է գրանցել: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից:

 

 

Ընդհանուր 109453 ընտրողից 11:00-ի դրությամբ քվերակությանը մասնակցել է 4296-ը կամ 3, 92 տոկոս:

 

 

Թիվ 31/46 ընտրտեղամասի հանձնաժողովի նախագահ Արա Նախշքարյանն էլ լրագրողներ հետ զրույցում ասաց, որ իրենց ընտրատեղամասում  1664-ից ընտրողից քվեարկել է 150-ը. «Ես դժգոհ եմ մենակ մասնակցությունից, ուրիշ ոչ մի բանից դժգոհ չեմ, միջադեպ չի եղել, շատ նորմալ է, փառք Աստծո»:

Նշենք, որ Գյումրիում ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն և դաշինք`«Հայրաքաղաք» դաշինք, «Արժանապատիվ ուղի» կուսակցություն, ՀՀԿ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն, «Գյումրին կռնա» դաշինք, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն, «Թասիբով» դաշինք, «Ապրելու երկիր» կուսակցություն, Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն՝ ընդհանուր 287 թեկնածու:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից