Հասարակություն 

Մահացել է 44-օրյա պատերազմի մասնակից Լեռնիկ Ղազարյանը

analitik.am

Այսօր առավոտյան կյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի մասնակից Լեռնիկ Ղազարյանը: Այս մասին հայտնում է «Շիրակ» ՖԱ մամուլի ծառայությունը։

 

Լեռնիկ Ղազարյանը ծնվել է 2000 թվականի հուլիսի 21-ին, Գյումրիում։ Նա «Շիրակ» ՖԱ-ի սան էր, իսկ 2017-ին մեկ հանդիպում էր անցկացրել Հայաստանի Մ-18 հավաքականում։

 

 

Նշենք, որ նա ավտովթարի ենթարկվելուց հետո տևական ժամանակ է՝ գտնվում էր հիվանդանոցում, ծայրահեղ ծանր վիճակում:

Նույն շարքից