Հասարակություն 

Դիլիջանի 38/9 ընտրական տեղամասում ընտրախախտում է արձանագրվել

analitik.am

Դիլիջանի թիվ 38/9 ընտրական տեղամասում այսօր` 13:00-ին մոտ, արձանագրվել է ընտրախախտում:

NEWS.am-ի թղթակիցը Դիլիջանից հայտնում է, ընտրողներիցղ մեկը պատահաբար ստորագրել է այլ ընտրողի տողում եւ մյուս ընտրողն էլ պահանջել է, որ կազմվի արձանագրություն:

2 քաղաքցիներն էլ ի վերջո, մասնակցել են քվեարկության,  հանձնաժողովի նախագահն էլ կազմել է արձանագրություն դեպքի վերաբերյալ:

«Քաղաքացու որոշում» կուսակցության  տվյալ տեղամասի  վստահված անձն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ  ընտրական տեղամասի մոտ ինքը նկատել է մեքենաների եւ  մարդկանց կուտակում:

Նշենք, որ այս պահի դրությամբ 38/9 ընտրական տեղամասում 1281 ընտրողից քվեարկել է 251-ը:

Հիշեցնենք, որ Դիլիջանում պայքարում է 5 կուսակցություն՝ «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները:

Նույն շարքից