Քաղաքականություն 

«Զարթոնք» կուսակցություն. Ընտրախախտումներ Գյումրիում

analitik.am

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հայտնում է, որ Գյումրու ավագանու ընտրության քվեարկության ընթացքում արձանագրվել են ընտրական իրավունքի խախտումներ։

Կուսակցությունից տեղեկացնում են, որ Թիվ 31/48 տեղամասային հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցամատյանում գրառել «Զարթոնք» ԱՔԿ-ի վստահված անձի գնահատականը՝ կարգի խախտման վերաբերյալ: Ավելին, վստահված անձին սպառնում է հեռացնել տեղամասից: Դեպքի վերաբերյալ թիվ 31 տարածքային հանձնաժողովին ներկայացվել է համապատասխան դիմում։

Հաղորդվում է նաև, որ ընտրական տեղամասում քվեատուփերը դրված են այնպես, որ դռնից մտնողի համար ակնհայտ երևում է թղթերի շարժը, ինչպես նաև մատնահետք գրանցողների համար: Տեղափոխել չեն թողնում, գրանցամատյանն էլ չեն տրամադրում գրառում կատարաելու համար:

Գյումիում 31/08 տեղամասում քվեախցիկների հետևի մասում հնարավորություն կա վերահսկելու քվեարկողներին

Նույն շարքից