Գլխավոր Քաղաքականություն 

Այս խուզարկությունը ապօրինի է, նպատակն էր կազմալուծել «Առուշ Առուշանյան» դաշինքի աշխատանքը. փաստաբան

analitik.am

Գորիսում ընտրատեղամասերի փակման հետ մեկտեղ ավարտվեց խուզարկությունը «Առուշ Առուշանյան»  դաշինքի շտաբում:

Նշենք, որ ժամեր շարունակ այն փակ էր, իրավապահներն այնտեղ խուզարկություն էին իրականացնում:

«Ոստիկաները հեռանում են, ըստ ինձ իրենք ոչինչ չեն գտել, իրենք էլ հակված չեն, որ ինչ-որ մի բան գտել են, առգրավվել են 28 թերթ  տարբեր փաստաթղթեր: Բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այս խուզարկությունը, ապօրինի է, ես նաեւ սա արձանագրել եմ: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը   թույլատրել էր խուզարկություն կատարել մեկ օր ընդամենը ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին, խուզարկությունը փաստացի իրականացրեցին ՀՀ Ոստիկանության կոռուպցիայի վարչության ոստիկանները, որն օրենքի կոպտագույն խախտում է, քանի որ  դատարանը հստակ, սեւը սպիտակի վրա գրել էր, որ ինքը թույլատրում է, որ խուզարկությունը կատարեն Գորիսի բաժնի աշխատակիցները, բայց խուզարկությունը տեղի ունեցավ այլ անձանց կողմից, որն օրենքի կոպտագույն խախտում է: Երկրորդ` առգրավեց անձնական բնույթի նամակներ, որի իրավասությունը ոստիկանությունը թույլ չէր տվել: Նամակում այնպիսի տեղեկություն է գրված, որը մեզ շատ ձեռնտու է, գրված է, որ եթե իշխանությունները փող չբաժանեն, Առուշանյանը 100 տոկոսով անցնելու է, բայց նրանք անտեսելով դատարանի որոշումը նամակները առգրավեցին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը:

Փաստաբանի խոսքով` այս ամեն ինչը ուղղված էր կազմալուծելու «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբի գործունեությունը:

Նույն շարքից