Հասարակություն 

Հայտնի է դպրոցական արձակուրդների ժամանակացույցը

analitik.am

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը:

2021-2022 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ 

  • աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ,
  • ձմեռային՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 9-ը ներառյալ,
  • գարնանային՝ 2022 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:  

Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է.

  • աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ,
  • ձմեռային՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 23-ը ներառյալ,
  • գարնանային՝ 2022 թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ: 

Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է

  • աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ,
  • ձմեռային՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 23-ը ներառյալ,
  • գարնանային՝ 2022 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:

 

ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցերում: Այդ փոփոխությունները կարող է կատարել նաև ուսհաստատությունը՝ բաց թողնված ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու մասին լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Նույն շարքից