Հասարակություն 

Իրանում և Հայաստանում կստեղծվի Արաքս գետի աղտոտվածությունն ուսումնասիրող հատուկ հանձնաժողով

analitik.am

Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին Իրանի պետական ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը (IRIB)  տված հարցազրույցում, Հայաստանի տարածքում Արաքս  գետի ջրի աղտոտման մասին ասել է. «Հայաստան կատարած իմ վերջին այցի ընթացքում ամենակարևոր հարցերից մեկը Արաքս գետի աղտոտվածությունն էր, որը ես քննարկեցի այս երկրի պաշտոնյաների հետ»: Այս մասին հաղորդում է Pars Today-ը:

Մոնթազերին հավելել է, որ հանդիպումների ժամանակ որոշվել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է Իրանում և Հայաստանում Արաքսի աղտոտվածությունը:

«Արաքս գետի հարցը կարևոր է երկու երկրների համար և մենք վճռական ենք այս խնդիրը հետապնդելու մինչև ցանկալի արդյունքին հասնելը»,-ասել է Իրանի գլխավոր դատախազը։

Նշվում է, որ Արաքսի երկարությունը 1072 կմ է: Արաքս գետը վերջին տարիներին աղտոտվել է Հայաստանի տարածքում գետը լցվող կեղտաջրերի հետևանքով:

Նույն շարքից