Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

էս չի՞ ձեր կազմակերպած շաբաթօրյակը...

analitik.am
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները կարող են լուրջ դերակատարում ունենալ, եթե խոսքը գնա Հայաստանի խոշորագույն համայնքի, որոշ գնահատականներով՝ Հայաստանի կեսը համարվող Երեւանի մասին։ Երեւանն ամենաշատն է սպասում դրան եւ ամենաշատ կարիքն ունի փոփոխության, քանզի հենց դա մեծ ազդեզություն եւ կարեւորություն ունի Հայաստանի ապագայի համար եւ, եթե սկսել, ապա Երեւանից՝ ազատելով նրան դերասան քաղաքագլխից՝ իր նմանատիպ աշխատելաոճից էլ հետը։ Ի՞նչ է նշանակում Երեւանի ծննդյան օրը սահմանել շաբաթօրյակ ու չմասնակցել քո իսկ նախաձեռնությանը՝ այսքա՞ն եք սիրում Երեւանը։ Կար ժամանակ՝ քաղհասարակություն էիք խաղում՝ «մաքրում» էիք, «պայքարում», «տաքսավատ» անում՝ պաշտո՞նը փոխեց, թե երեւանցիների աչքերին է դժվարացել նայելը։ Կամ էս չի՞ ձեր կազմակերպած շաբաթօրյակը, որտեղ «լվացվում» էին նաեւ արձանները։ Եթե քաղաքի սրտում առկա մեծն Մանթաշյանցի արձանն եք այսպես մաքրել, պատկերացնում եմ մնացածի վիճակը. շոու ու կրկին շոու…։
Իսկ Երեւանն արժանի է ունենալու ոչ թե ծննդյան օրը շաբաթօրյակ սահմանելով բավարարվող ու դրան չմասնակցող քաղաքագլուխ, այլ առնվազն միջազգային մեծ կոնֆերանս կազմակերպող ու Երեւանից շատ մայրաքաղաքների ու խոշոր քաղաքների շրջանակներում հստակ դիրքորոշում հայտնող, չարիքի դեմ պայքարում օգնություն ակնկալող եւ թրքի նկատմամբ դատապարտող բանաձեւր ընդունող համայն հայության մայրաքաղաքի իսկական քաղաքապետ։

Նույն շարքից