Քաղաքականություն 

ԱԱԾ պահեստազորի սպաները հանդիպել են Իշխան Սաղաթելյանին. քննարկվել են երկրում առկա լարված բարոյահոգեբանական մթնոլորտը կարգավորելուն առնչվող հարցեր

analitik.am

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Հրանտ Եպիսկոպոսյանը, Վրեժ Արզումանյանը, Միքայել Համբարձումյանը հանդիպում են ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:

Քննարկվել են երկրի անվտանգային խնդիրներին, տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելուն, երկրի ներսում առկա լարված բարոյահոգեբանական մթնոլորտը կարգավորելուն, Սփյուռքի ներուժն արդյունավետորեն օգտագործելուն առնչվող հարցեր:

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հետ հանդիպումը Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների նախկին ու գործող ղեկավարների հետ նախատեսված հանդիպումների շարքից հերթականն էր:

Նույն շարքից