Բարի օր Քաղաքականություն 

«Ո՞վ հաղթեց» կամ«Ո՞վ պարտվեց»

analitik.am

ՏԻՄ ընտրությունների դասերը

 

«Ո՞վ հաղթեց» կամ«Ո՞վ պարտվեց» պարզ հարցերի հետևում իրականում խորքային պրոցեսների նախանշաններ են։ Դրանք շատ ավելի կարևոր են, քան համայնքապետերի անուն-ազգանունները։

 

  1. Իշխող կուսակցությունը տեսանելի պարտություն է կտրել։
  2. Հունիսի 20-ի էլեկտորալ պատկերը արդեն հնացած է։
  3. Մասնակցության ցածր ցուցանիշները խոսում են ժողովրդի և պետականության վտանգավոր օտարացման մասին։
  4. Հայաստանում սրընթաց գնում է հասարակության կենցաղայնացում՝ ինչը լրացուցիչ ռիսկ է անվտանգային նման մարտահրավերներ ունեցող պետության համար։
  5. Հայաստանում առկա է նոր քաղաքական-հասարակական հոսանքների և  միավորների կենսական պահանջ։ Հունիսի 20-ի միավորներներից, ըստ էության, մասնակցել է միայն ՔՊ-ն, որն էլ կրել է պարտություն։
  6. Անձնական հարթությունում՝ բանտում նստած Առուշը հաղթել է զորքով շրջող Նիկոլին։ Սա ուղիղ ահազանգ պետք է լինի Նիկոլի և « մեր դեմ խաղ չկա» հոգեբանությամբ իշխանական նեղ թիմի համար։ Գորիսի ընտրությունների դասերն են.
  • Հրաժարվել անձնական վատություններից, հարցերը անձնական հարթության մեջ տեղավորելուց։ Ոչ մի իշխանություն հավերժ չէ և անձնական վատությունները ունենում են հիշողություն։ Դա ոչ մեկին պետք չէ։ Հենց իշխանությունը հասկացավ սա և փոխեց իր ոճը, մթնոլորտը երկրում նկատելիորեն կլիցքաթափվի, ինչը ձեռնտու է առաջին հերթին իշխանությանը։
  • Կուրորեն հրահանգներ կատարող քննիչները, դատախազները, դատավորները պետք է ճիշտ հետևություններ անեն՝ գոնե սեփական շահի գիտակցումով։
  1. Որքան էլ զավեշտալի հնչի բայց ՏԻՄ ընտրություններից հետո նվազել են ժողովրդի անունից խոսելու ՝ թե իշխանության, թե խորհրդարանական ընդդիմության իրավունքները։
  2. Ակնհայտ է դառնում նոր կոնսոլիդացիոն օրակարգի անհրաժեշտությունը։ Հասարակությունը միավորող գաղափարների կարիք ունի։
  3. Հանրային տրամադրությունները և հասարակական անորոշությունները առաջիկայում կարող են ստիպել կամ  գնալ նոր խորհրդարանական ընտրությունների կամ սահմանադրական փոփոխություններով նախագահական կառավարման համակարգի։

 

Այլընտրանքային նախագծեր խումբ

Նույն շարքից