Գլխավոր Հասարակություն 

Վերահաշվարկին դիմումներ կարող են ներկայացնել այսօր մինչեւ 18.00-ն, եւ վաղը ժամը 9-ից մինչեւ 11-ը. ԿԸՀ քարտուղար

analitik.am

Նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփվելու են համամասնական ընտրակարգի դեպքում 7-րդ օրը, մեծամասնականի դեպքում 5-րդ օրը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Նա նշեց, որ ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, ՏԻՄ համամասնական ընտրությունների դեպքում Ընտրական օրենսգիրքը այդպես մանրամասն կարգավորումներ չի տալիս, թե ինչ է լինում, երբ որեւէ ուժ չի ստացել ձայների 50 տոկոսը, ով է դառնում քաղաքապետ։ եւ այլն:

Արմեն Սմբատյանը նորմալ գնահատեց տեղի ունեցած ընտրությունների ընթացքը. «Ինձ հայտնի չեն միջադեպեր, որոնք կարող էին ընտրության արդյունքների վրա ազդել: Վերահաշվարկին դիմումներ կարող են ներկայացնել այսօր մինչեւ 18.00-ն, եւ վաղը ժամը 9-ից մինչեւ 11-ը»,-ասաց նա:

Նույն շարքից