Բարի օր Հասարակություն 

Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում. ԱԱԾ

analitik.am

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել։

«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե իբր Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում» , - նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը հայտնել էր, թե Կապանի ստրատեգիական կարևորագույն նշանակություն ունեցող Փելա սարը ադրբեջանցիների վերահսկողության տակ է։

Նույն շարքից