Հասարակություն 

ԱԱՏՄ-ի խստացված ստուգայցերը՝ բազմապատկված ուժերով

analitik.am

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային 3՝ Երևան քաղաքի, Արևելյան և Արևմտյան կենտրոնների մասնագետներն այսօր ոստիկանության հետ համատեղ, բազմապատկված ուժերով, խստացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում։

Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն է կատարվել 478 տնտեսավարողների մոտ, հայտնաբերվել՝ 47 խախտում, նշանակվել՝ 2 տուգանք,

այդ թվում՝

հանրային տրանսպորտ՝ 260 ստուգայց, 9 խախտում,

դեղատներ՝ 50 ստուգայց, 11 խախտում,

հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ 5 ստուգայց, 1 խախտում,

նախադպրոցական կրթության հաստատություններ՝ 1 ստուգայց, 0 խախտում,

գեղեցկության սրահներ՝ 1 ստուգայց, 0 խախտում,

բուժ․հաստատություններ՝ 1 ստուգայց, 0 խախտում,

մանրամեծածախ առևտրի կենտրոններ՝ 132 ստուգայց, 18 խախտում,

գրասենյակային տարածքներ՝ 25 ստուգայց, 7 խախտում,

արտադրական տարածք՝ 3 ստուգայց, 1 խախտում:

 

Նույն շարքից