Միջազգային 

Իրաքում ձերբակալել են 2016 թվականին Բաղդադում իրականացված ահաբեկչության կազմակերպչին

analitik.am

BBC News-ի հաղորդմամբ Իրաքում ձերբակալել են 2016 թվականին Բաղդադի առեւտրի կենտրոնում իրականացված պայթյունի կազմակերպչին, որի հետեւանքով զոհվել Է 300 մարդ՝ վկայակոչելով երկրի վարչապետ Մուստաֆա ալ Քադիմիին:

Ղազվան ալ Զավային բռնվել Է «երկրի սահմաններից դուրս անցկացված հետախուզական գործողության» ընթացքում, հայտարարել Է վարչապետ Մուստաֆա ալ Քադիմիին: Իրաքի հետախուզության երկու աշխատակիցներ գործակալությանը հաղորդել են, որ գործողությունն անցկացվել Է իրաքյան ուժերի միջոցով՝ հարեւան երկրի աջակցությամբ՝ չնշելով անունը:

Ղազվան ալ Զավային Իրաք Է ուղարկվել երկու օր առաջ: Բաղդադի Քարադա շրջանում իրականացված ահաբեկչությունն ամենամահաբերն Է դարձել Իրաքում 2003 թվականին ԱՄՆ-ի ներխուժման ժամանակներից ի վեր: Պայթուցիչ նյութով հանդերձված բեռնատարը պայթել Է լեփ-լեցուն առեւտրի կենտրոնի հարեւանությամբ: «Ինտերֆաքս»-ը հաղորդել Է, որ Զոհերից շատերը մահացել են պայթյունից հետո շենքը ճարակած հրդեհի հետեւանքով:

Նույն շարքից