Լրահոս Հասարակություն 

Շները եւ կատուները կհաշվառվեն վարչական շրջաններում

analitik.am
Տնային կենդանիների հաշվառումը կիրականացնեն վարչական շրջանները։
Նոյեմբերի 1-ից Երևանում մեկնարկում է տնային պայմաններում պահվող շների և կատուների հաշվառման գործընթացը։ Դրա վերաբերյալ այսօր Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ներկայացուցիչների հետ։
Վերջիններս ծանոթացել են կատարվելիք աշխատանքների բոլոր մանրամասներին։
Հիշեցնենք՝ այս տարվա նոյեմբերի 1-ից այն քաղաքացիները, որոնք տանը կամ բնակարանում շուն կամ կատու են պահում, պետք է անձը հաստատող փաստաթղթով մոտենան այն վարչական շրջանի թաղապետարան, որտեղ գրանցված են, ներկայացնեն կենդանու անձնագիրը և հաշվառեն նրան։

Նույն շարքից