Լրահոս Հասարակություն Սպորտ 

Էլիդա Քոչարյանը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության մեդալակիր

analitik.am

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եւրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը քառորդ եզրափակիչում հաղթելով ուկրաինացի Կրիստինա Յուշչուկին, դուրս է եկել կիսաեզրափակիչ և նվազագույնը ապահովել է բրոնզե մեդալ: Մեր մարզուհին նախ մեկ անգամ մրցակցին նոկդաունի է ենթարկել առաջին ռաունդում, ապա ևս 2 անգամ 3-րդ ռաունդում, որից հետո ռինգի մրցավարը դադարեցրել է մենամարտը:

Կիսաեզրափակիչում Էլիդա Քոչարյանը կմրցի մոլդովացի Կրիստինա Չիպեռի հետ:

Նույն շարքից