Միջազգային Սպորտ 

Հայազգի շախմատիստ Սամուել Սևյանը` ԱՄՆ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

analitik.am

Հայազգի շախմատիստ Սամուել Սևյանը դարձել է ԱՄՆ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ շախմատի առաջնության չեմպիոնին թայ-բրեյքում որոշեցին երեք շախմատիստ` Սամուել Սևյանը, Ֆաբիանու Կարուանան և Ուեսլի Սոն:

Հաղթող դարձավ Ուեսլի Սոն, երկրորդը Կարուանան է, իսկ Սևյանը եզրափակեց եռյակը: Առաջին տեղի համար Սոն ստացավ 50 հազար ԱՄՆ դոլար, իսկ Կարուանան և Սևյանը` 30-ական հազար դոլար:

Նույն շարքից