Հայաստան Հասարակություն 

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի Mercedes-ը բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում 45-ամյա Միքայել Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակի կամրջի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնին։

Նույն շարքից