Լրահոս Կորոնավիրուս Միջազգային 

Սպիտակ տունը 5-11 տարեկան երեխաների պատվաստման ծրագիր է ներկայացրել

analitik.am

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ներկայացրել է COVID-19-ի դեմ 5-11 տարեկան երեխաների պատվաստման ծրագիրը: Pfizer և BioNTech դեղագործական ընկերություններն արդեն երեխաների պատվաստանյութի հաստատման հայտ են ներկայացրել ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությանը:

«10 անգամ ավելի քիչ հավանական է, որ պատվաստված մարդիկ հոսպիտալացվեն COVID-19- ով, այդ թվում՝ Դելտա շտամով: Մանկական COVID-19- ի դեպքերը վերջին ամիսներին աճել են»,- հայտարարում է Սպտակ տունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ իշխանություններն արդեն պայմանագրեր են կնքել պատվաստանյութի անհրաժեշտ քանակությամբ դեղաչափերի մատակարարման համար, և որ դրանց մատակարարումը պատվաստման կետեր սկսվի ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության հաստատումից անմիջապես հետո: Ակնկալվում է, որ կարգավորողը կարող է այն տալ նոյեմբերի սկզբին:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում կա 5-ից 11 տարեկան մոտ 28 միլիոն երեխա, 189 միլիոն ամերիկացիներ ստացել են պատվաստման երկրորդ չափաբաժինը:

 

Նույն շարքից