Լրահոս Սպորտ 

Լավ խաղ ստացվեց, մեզ հաջողվեց վերահսկել հանդիպման ողջ ընթացքը․ Բենզեմանը՝ 5։0 հաշվի մասին

analitik.am

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման մեկնաբանել է ՉԼ երրորդ տուրի շրջանակում Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ տարած 5-0 հաշվով հաղթանակը։

«Մենք շատ կարևոր հաղթանակ տարանք և վաստակեցինք կարևոր երեք միավոր։ Բավականին լավ խաղ ստացվեց, մեզ հաջողվեց վերահսկել հանդիպման ողջ ընթացքը։

«Շախտյորը» լավ մրցակից է։ Մենք գիտեինք, թե ինչքան լավ են նրանք հակագրոհում։ Այս հանդիպումն իսկապես զբոսանք չէր մեզ համար»,- նշել է Բենզեման։

Հիշեցնենք, որ ֆրանսիացին երեկվա խաղում դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ ճանաչվելով հանդիպման լավաագույն ֆուտբոլիստ։

Աղբյուրը՝ ArmSport.am-ի

Նույն շարքից